Սանկտ Պետերբուրգում շենքը փլուզվել է բնակիչների տարաբնակեցումից մեկ օր անց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

փլ.j

Սանկտ Պետերբուրգում փլուզվել է Գորոխովայա փողոցում գտնվող վթարային շենքը, որի երկու մուտքերը փլվել են։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտարարել է, որ շենքի բնակիչների տարաբնակեցումն ավարտվել է դեկտեմբերի 19-ին, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Տարաբնակեցվել են նաև հարևան շենքի բնակիչները։

«Գրագետ որոշում է ընդունվել հարևան շենքի տարաբնակեցման մասին: Վտանգ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդկանց կյանքը շատ ավելի թանկ է, ուստի որոշումները մանրակրկիտ ճշտվել են: Իսկ այն, որ որոշ բնակիչներ չեն ցանկանում հեռանալ վթարային բնակարաններից, սխալ է, որովհետև եթե բառացիորեն երեկ վերջին ընտանիքը չտարաբնակեցվեր, ապա այսօր կլինեին փլուզման բոլորովին այլ արդյունքներ», - ասել է Բեգլովը։

Վթարային շենքի երկու մուտքերի և հարևան շենքի բնակիչները տեղավորված են քաղաքային հյուրանոցներում։ Շենքի երկու մուտքերը փլվել են գիշերվա մոտավորապես ժամը 02:00-ին։ Նախկին բազմաբնակարան շենքը, որը կառուցվել է 1885 թվականին, վերանորոգվում էր։ Քաղաքային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքի վրա առաջին ճաքը հայտնվել էր նախօրյակին:

Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։

--00--ԼՀ