Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ււ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս և Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր:

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ քաղաքացիներ Խ. Կարապետյանն ու Գ. Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։

Կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը:

Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։

 --00—ԼՀ