Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից. ջութակահար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ջո

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նախօրեին ելույթ է ունեցել աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Նարեկացու «Հավուն-հավունը» կատարելուց  առաջ Սերգեյ Խաչատրյանը փոքրիկ ելույթ է ունեցել, որն արժանացել է բուռն ծափահարությունների.  

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է էլ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմական Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական  թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել... Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»: 

 --00—ԼՀ