Արմավիրում ևս մեկ մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

download (1).png

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,

կառույցի պատերը և դռները հարթ չեն, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, կառույցն ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով և արհետսական օդափոխության համակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

--00—ԶՀ