Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

photo_2024-04-28_11-22-28

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Հետաքրքիր պատմական համեմատություն է հիշեցնում լրագրող Դերենիկ Մալխասյանը.

«1918 թվականի գարնանը հայերի մեջ տարածվում է մի սարսափելի ախտ: Անունը պայմանական դնենք՝ «նիկոլական ախտ»:

Այդ ժամանակվա «նիկոլական ախտ»-ով տառապողները այսօրվա «նիկոլական ախտ»-ով տառապողներից տարբերվում էին նրանով, որ չէին փորձում պաշտպանել թուրքերի ու թաթարների շահերը, այլ հավատում էին, որ կարել է հանձնվելով ու նվաստանալով թուրքերի հետ խաղաղ ապրել: Անմեղ, միամիտ ու ապուշ մտածողություն: Բայց...

1918 թ., երբ ռուսները դուրս եկան Կովկասյան ճակատից, հայերը 2 տարբերակ ունեին. կազմակերպված դիմադրել ու պաշտպանել իրենց ունեցածն ու կյանքերը, կամ հավատալ թուրքերին՝ խաղաղության դիմաց հողեր հանձնել, այդպիսով նվազեցնելով թուրքական ագրեսիայի ռիսկերը:

Ընտրվեց 2-րդ տարբերակը՝ 1918 թվականի ապրիլին որոշեցին առանց կռվի հանձնել տարածաշրջանի ամենապաշտպանված ու զինված հայկական քաղաքը՝ Կարսը:

Թուրքական վատ զինված բաշիբոզուկները խոստանում են, որ եթե հայերը հանձնեն Կարսը ու հետ քաշվեն մինչև Ախուրյան գետը, իրենք չեն հարձակվելու, Կովկասում խաղաղություն է տիրելու:

Կարսը զենք զինամթերքով, պարենով հանձնում են թուրքերին ու քաշվում Գյումրի: Այդ ժամանակվա նիկոլները մտածում էին, թե կադաստրի թուղթ են ստացել թուրքերից:

Բայց մի քանի օր հետո թուրքական բանակը՝ զինված հայերի կողմից հանձնված զենք-զինամթերքով, կանգնած էին Ախուրյանի ափին, ռմբակոծում էին Գյումրին՝ պահանջելով քաղաքը: Բնականաբար, Գյումրին էլ հանձնեցին առանց կռվի, թուրքերը հասան մինչև Սարդարապատ...

Չնայած պատմությունը եթեներ չի սիրում, բայց ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կազմակերպված կերպով կանգնեցնեին Էրզրումի ու Կարսի մատույցներում, հաստատ ռազմական այդքան պոտենցիալ կար..

 Լուսանկարում Կարսի ամրոցն է 1919 թ.-ին»»։

--00—ՅՄ