ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի: Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ նշելով, որ հրաժարականի պահանջն այս ժողովրդի պահանջն է եղել, այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է:
Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ նաև հանձնարարել է մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը․
«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը, որը պետք է լինի»,- նշել է Բագրատ սրբազանը։
--00—ՍՊ