Իմպիչմենտի պրոցեսը ենթադրելու է վարչապետի թեկնածուի առաջադրում, որը այս փուլում շարժմանը օգուտ չի տա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

75299787_511457896120087_2646294612817215488_n

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը գրում է․ «Երեկվա հավաքը մարդաշատ էր և ոգեղեն: Այդուհանդերձ պրոցեսը խորհրդարան տանելը կանխատեսելի արդյունք է ունենալու: Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը, եթե առհասարակ ընդդիմության մոտ մանդատների թվի անբավարարության հարցը ինչ-որ կերպ լուծվի:

Այդ գործընթացն էլ, երբ ավարտվի և Սրբազանը որոշի խորհրդարանով շարունակել պրոցեսը, կմնա միայն ընդդիմության կողմից միասնաբար մանդատները վայր դնելը, ինչի վրա խիստ կասկածում եմ:

Ի դեպ իմպիչմենտի պրոցեսն էլ ենթադրելու է վարչապետի թեկնածուի առաջադրում, ինչը այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող, դա աշխատող միջոց է այն ժամանակ, երբ իշխանությունը տեղի է տալիս»:

--00—ՅՄ