Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

դդ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․



«Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարքի գործոն է։

Երեկ հիմնական գործն արվել է, մոբիլիզացիան կայացել է' կամ արտահայտությունն արվել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։

Բացատրեմ ինչու։

Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործը ԱԺ ընդդիմությունը պետք է անի.

1. հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,

2. պայմանավորվեն վարչապետի թեկնածուի համար։

Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակն, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները, պետք է հանդիպեն պատգամավորների հետ' հատ-առ-հատ, եւ տեղ հասցնեն իրենց' ընտրողների պատգամը։

Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան ինչի են հավաքվում եւ ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ»: 

--00—ՍՊ