Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, այդ էլ հերթական պոպուլիզմն է, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է, դուք պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ խոսակցություններին։

«Եթե ժողովուրդը ցանկանա և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է, քան վարչապետի աթոռը»,-ասել է նա։

Սրբազանի խոսքով, Կանադայի անձնագիրն իրեն տրվել է, երբ ծառայության է եղել Կանադայում 10 տարի․ «Տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի է արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ