Բաքու-Թբիլիսի-Կարսով տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Բաքու-Թբիլիսի-Կարս.jpg

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը, գրում է BusinessPressNews-ը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև նախնական տեղեկատվության փոխանակման մասին» օրենքի նախագիծը:

Քննարկումից հետո փաստաթուղթը քվեարկության է դրվել և ընդունվել։

Պատգամավոր Սամեդ Սեիդովը Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ համաձայնագիրը Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը բոլորովին նոր մակարդակի կհասցնի։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի խոսքով, նախագծին երեք երկրների մասնակցությունը միայն առաջին քայլն է, և մոտ ապագայում կներգրավվեն նաև Կենտրոնական Ասիայի երկրները։

--00--ԶՀ