Սուրեն Պետրոսյանն այսօր ազատ կարձակվի ՁՊՎ-ից. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ս

Տավուշում ձերբակալված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Այսօր երեկոյան 20։00-ին կլրանա 72 ժամը, ինչ Սուրեն Պետրոսյանը ձերբակալված է, նրա նկատմամբ այլևս կալանքի միջնորդություն չի կարող ներկայացվել, քանի որ լրացել է 60 ժամը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել նաև Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որն այնուհետև տեղափոխվել էր հիվանդանոց, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Եղիշե Մախսուդյանը և ուրիշներ։ Բերման ենթարկվելուց որոշ ժամանակ անց նրանց մի մասն ազատ էր արձակվել, իսկ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան։

Ավելի ուշ քննչական կոմիտեից 24News-ին փոխանցել էին, որ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ