ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններում են

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

ՄԻՊ այց

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Պաշտպանի աշխատակազմի մեկ այլ խումբ մեկնել է Ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ)՝ ավելի վաղ հավաքների ժամանակ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

--00--ԱԹ