Այսօր սառը զենք կրելու կասկածանքով ոստիկանության բաժին են տեղափոխվել բողոքի ակցիայի երկու մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

photo_2024-05-10_15-32-17

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։

Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։

Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված երկու անձինք, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են։

Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ