Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

photo_2024-04-28_15-48-32

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը իր վարած «Nissan» (պիկապ) մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին՝ Արևշատ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կամրջի երկաթե ճանապարհներին և մոտ 7 մետր բարձրությունից ընկել գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ