Ավտովթար՝ Արարատի մարզում. 32-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture5

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Կ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

--00—ՅՄ