ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ օկուպացված Ակնայում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօր դադարեցրել է իր գործունեությունը:
Նշենք, որ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի՝ 2021 թվականի հունվարի 30-ին օկուպացված Ակնայում ստեղծվել է թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոն՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով։
--00—ՅՄ