Օկուպացված Ակնայում ականի պայթյունից էքսկավատոր է վնասվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

66127b20b5ac966127b20b5aca171248720066127b20b5ac766127b20b5ac8

Այսօր՝ ապրիլի 7-ին, օկուպացված Ակնայում ական է պայթել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը և գլխավոր դատախազությանը։

Նշվում է, որ չականազերծված տարածքում ականի պայթյունից վնասվել է էքսկավատորը, սակայն տուժածներ չկան։

Փաստի առթիվ դատախազությունում հետաքննություն է ընթանում։

--00—ՅՄ