Արցախի օկուպացված Որոտանում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

download (1).jpg

Արցախի օկուպացված Որոտանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սակրավոր-կինոլոգ Աբդուալա Հուսեյնովը (1984 թ. ծնված):

Այս մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությանը:

Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով սատկել է ականազերծման աշխատանքներում ներգրավված շունը:

 --00—ԶՀ