Հրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Screenshot_2

Հրազդան-Սևան ճանապարհահատվածում տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 3 անձ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրավեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Նա պնդեց,որ ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման ենթարկվածների մեջ չկա։ «Պարոն Խաչատրյանը, ոստիկանությունում չէ»,- վստահեցրել է նա։

Դիտարկմանը, որ կադրերում հստակ երևում է, թե ինչպես են նրան քաշքշում ու տանում դեպի ոստիկանության մեքենան, ավելին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնում են, Խաչատրյանին Ոստիկանության Հրազդանի բաժին են տարել՝ նա պատասխանեց, որ իր տեղեկություններով Խաչատրյանը Հրազդանի բաժնում չի եղել։

--00—ՅՄ