Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցի պայքարը հաջողությամբ պսակվի. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցի պայքարը հաջողությամբ պսակվի։ Այսօր այս մասին դատական նիստերի դահլիճում լրագրողի՝ Տավուշում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ արձագանքեց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։

«Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել։ Մինչև Երևանում փոփոխություններ չլինեն, մնացած բոլոր պայքարները շատ գովելի են, բայց վերջնական արդյունքի բերել չեն կարող։ Ուժ և կորով կիրանցեցիներին, ես լինեի՝ Տավուշում կլինեի, բայց կրկնեմ՝ խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ», - նշեց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։

 

 

--00—ԱՊ