Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը կքննի նրա օգնականի կալանքի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

dd

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․

«Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը:

Ֆանտազիա ունեցեք»։

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն, ըստ ՔԿ-ի,  հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։



ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ, որով լրագրողը տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։ 

--00—ՍՊ