Ունեմ անկեղծ հույս, որ այսօր Մամիկոն Ասլանյանի ազատությունը կվերականգնվի․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ֆֆ

Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատարանը այսօր որոշում կհրապարակի։ Նշենք, որ  փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Գնում եմ Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ժամը 9:30-ին դատավոր Դադոյանը հրապարակելու է քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը։

Ունեմ փոքր, բայց անկեղծ հույս, որ այսօր Ասլանյանի ազատությունը կվերականգնվի: Հիշեցնեմ, որ նա անազատության մեջ է 2021թ. դեկտեմբերից»։ 

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք։

--00—ՍՊ