Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ, նա բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ: 

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու և որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը ևև քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս և մի քանի օր գտնվում է անազատության մեջ, դեռ 2021-ի դեկտեմբերից է անազատության մեջ, շարունակելու է մնալ կալանավորված»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ