Օկուպացված Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

285905

Օկուպացված Ակնայում ական է պայթել: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՆԳՆ-ն, Գլխավոր դատախազությունն ու Ականազերծման գործողությունների գործակալությունը:

Նշվում է, որ տուժածը՝ 1994 թվականին ծնված Հուսեյնով Վիդադի Վուգարը, մոլորվել է և հայտնվել հակատանկային ականի վրա չականազերծված տարածքում։

Միջադեպի արդյունքում նա վնասվածքներ է ստացել աջ ձեռքի հատվածում։

--00—ՅՄ