ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի կարծում, թե Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, մինչդեռ Եվրոպան պետք է շարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին, չնայած այն հանգամանքին, որ դա թանկ է եվրոպացիների համար։
«Քանի որ մենք խոստացել ենք աջակցել Ուկրաինային հակամարտության սկզբում, մենք պետք է շարունակենք աջակցել այնքան ժամանակ, որքան պետք է, և երբ Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը։ Ցավոք, դա շուտով տեղի չի ունենա»,-ասել է Բորելը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ:
Նրա կարծիքով՝ զինված հակամարտությունը կարող է շարունակվել առնվազն մինչև ԱՄՆ ընտրությունները։ «Եվ միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին, եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար, բայց մենք կարող ենք օգնել ուկրաինացիներին ավելի շատ չմահանալ Դոնբասի համար»:
--00—ՅՄ