Բորելն արտաքին կողմերին կոչ է արել դադարեցնել ԼՂ խնդրի շուրջ սադրիչ հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո կոչ է արել արտաքին կողմերին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հարցով սադրիչ հռետորաբանությունը:

«Բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ արտաքին կողմերը, պետք է խուսափեն ցանկացած գործողություններից, որ կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակությանն ու նոր զոհերի: Դրա մեջ ներառված է սադրիչ, բորբոքող, վտանգավոր, ատելության հռետորաբանությունից»,- ասել է նա:

--00--ԱԹ