Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

l-52x0wh-1448x844z-0.5427

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը», - գրել է Բորելը:

--00—ՅՄ