Արտաքին ուժերից պահանջ կա Արարատը մոռանալու, մեր հիշողությունը կորցնելու, գլոբալիզացիայի են տանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Երբ Վահրամ Դումանյանը նախարար էր, բաց նամակով դիմել եմ նախարարություն՝ դիտարկումներ ներկայացնելով։ Գործող նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ ես զզվում եմ այս դասագրքերից, այն դասագրքերից, որոնք ժամանակին հաստատել է կրթության նախարարությունը։ Կարծում էր՝ իր օրոք գրված գրքերը լավը կարող են լինել, այնինչ՝ իր շրջանում ստեղծվող դասագրքերը խայտառակ վիճակում են, ամոթալի է, պատմության, աշխարհագրության, գրականության դասագրքերը չոր, անհոգի են։ Դասագրքերը միշտ քննադատվել են, բայց նման վատ դասագրքեր երբեք չեն եղել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը։

Գրականագետի խոսքով, ուզում են Հայաստանը դարձնել համաշխարհայնացման փորձադաշտ, տանում են դեպի ազգային արժեքների կորուստ։

«Արտաքին ուժերը Հայաստանը փոքրացնելու, ազգային հիշողությունը կորցնելու, Արարատը մոռանալու պահանջներ են ներկայացնում։ Փառք Աստծո Արագածի համար, բայց չի նշանակում՝ պետք է մոռանանք Արարատը կամ Վանա լիճը»,-ավելացրեց նա։

Անդրադառնալով Արցախի կորստին՝ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Արցախի կորուստը մեր պատմության ամենասև էջն է, նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ ԼՂ-ն ինքնավարություն ուներ, ժողովուրդը իր հողում էր ապրում, ուներ դպրոց, կրթություն․

«Հարյուր տարի առաջ Կարսը թողեցինք, ավելի վաղ՝ Վանը, հետ ենք բերե՞լ, խելքով պետք է մտածել։ Պատմական հայրենիք ենք կորցրել, բայց մեր մտավորականության մի մասը չի էլ մտածում Արցախի մասին, շատ ծանր եմ տանում։ Դիվանագիտություն չունենք, 30 տարի աշխարհի ականջին չկարողացանք ասել՝ Արցախը Հայաստան է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ