44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Screenshot_4

44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր 18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց:

«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ

Համարում եմ, որ մեր պետության հողերը (այդ թվում որոշները կադաստրի վկայական ունեցող) թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է

Վստահում եմ Բագրատ Սրբազանին

Գիտակցում եմ հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը: Պատրաստ եմ զինվորագրվել ամեն պահի

Միաժամանակ համոզված եմ, հողերը ուղղակի հանձնելու պրոցեսը իրականացնելու դեպքում, էլ ավելի մեծ ռիսկերի ու անվտանգային խնդիրների ենք բախվելու

Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված

Եթե դու էլ ՀԱՇՏ չես միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին, հայտնիր այդ մասին»:

--00—ՅՄ