ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Այսօր՝ ապրիլի 30-ին, վրարեթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Վլադիմիր Գ.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ն. Ս.-ին։
Shamshyan-ը հաղորդում է՝ վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
--00—ՍՊ