«Պետք է ամեն ինչ անել, որ առողջապահական ոլորտը Մեղրիում փայլուն լինի»․ Սյունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ֆֆ

 

Սյունիքի մարզպետ Ռոբետ Ղուկասյանը ապրիլի 30-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներին ներկայացրեց կենտրոնի նորանշանակ տնօրենին, հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Մարզի ղեկավարը նշեց, որ Մեղրու ՏԲԿ-ն պետք է զարգացում ապրի, լինի անհրաժեշտ սարքերով հագեցած ու ամենակարևորը՝ բարձրանա այստեղ մատուցվող ծառայությունների որակը։

Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց նաև ԲԿ-ների դրական ու որակյալ աշխատանքի համար այն պահանջները, որոնք իր համար որոշիչ են և ուղենշային։

«Պետք է ամեն ինչ անել, որ առողջապահական ոլորտը Մեղրիում փայլուն լինի։ Գիտեմ, որ արդեն իսկ կան փոփոխություններ, և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ դրա համար․ տևական ժամանակ է՝ քաղաքացիներից դժգոհություններ չունենք», - ասաց մարզպետը՝ խնդրելով աշխատել որպես մեկ թիմ։

Ի դեպ, ըստ ցուցանիշների, Մեղրու ՏԲԿ-ից անցած տարվա այս նույն ժամանակահատվածի 1060 հոգու պարագայում այս տարի օգտվել է 1709 հոգի։

Մհեր Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին՝ վստահության, մարզպետի աշխատակազմի անդամներին՝ ամեն հարցում աջակցելու, բուժանձնակազմին իրեն բարեհամբույր ընդունելու համար։

Նոր տնօրենին շնորհավորեց նաև Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։

Մարզպետը պատասխանեց բժշկական անձնակազմի անդամներին հուզող հարցերին ևս։

--00—ՍՊ