ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

dd

 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը կայցելի Իրան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրան կժամանի մայիսի 6-7-ը՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանը հասցրել է հարստացված ուրանի արդյունահանումը մինչև 60%, այդ թվում՝ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում։

--00—ՍՊ