ՌԴ-ն ու Ֆրանսիան կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

լը դրիան

Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարար (Ժան-Իվ Լը Դրիանը) և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարը (Ֆլորենս Փարլին) նոյեմբերի 12-ին Փարիզում կհյուրընկալեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները։

Հաղորդագրությոնում ասվում է, որ քննարկումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի և Համատեղ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման շուրջ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ՝ պայմանավորված վերջինիս միջուկային ծրագրի հետ։

--00—ՄՀ