Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

պն

Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ 

Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

--00--ԼՀ