Երևանի քաղաքապետն անդրադարձել է Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնված ձեղնահարկին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

318308166_721359716012717_1290015834191722232_n

Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային Էտը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ: Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով:  

🔹Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան՝ արդեն պահեստավորված է: Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա 6 պահեստային կետից: Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման աշխատանքներին կմասնակցի 81 միավոր տեխնիկա: 

🔹Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն կահավորված հատուկ մարզահրապարակներ: Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել ֆեդերացիայի հետ համատեղ: 

🔹Երևանի ավտոբուսային պարկը շուտով կհամալրվի նոր շարժակազմով: Քաղաքապետին զեկուցվել է, որ վարորդների հավաքագրումն ընթացքի մեջ է:  Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ: Յուրաքանչյուր կիրակի վերջինների համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում: Նշվել է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատանքային երկարամյա փորձ ունեցող և օրինակելի վարք դրսևորած 10 վարորդ էլ մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման:  

🔹Երևանի քաղաքապետն անդրադարձել է Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնված ձեղնահարկին: Պատասխանատուները նշել են, որ տարածքը սեփականաշնորհված է, սակայն սեփականատերը շինթույլտվություն չունի: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է իրավական տեսանկյունից մանրամասն ուսումնասիրել  խնդիրն ու միջանկյալ լուծում գտնելով ապամոնտաժել անօրինական շինությունը:

--00—ՅՄ