Մեր երեխեքին թունավորել, հետո նոր վառել են, ասում են՝ թուրքի տեռորիստներ են եղել գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

 

Քննիչները ոչ ճիշտ քննություն են իրականացրել, մեկը մյուսին չի բռնում, ես այդ հատորները տարել եմ դատարանից, ընթերցել եմ, այդ հատորներում կրկնություն է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Ազատի զորամասում հրդեհից զոհված զինծառայողներից մեկի պապը՝ դժգոհելով Քննչական կոմիտեի աշխատանքից։

«Քննիչները չեն աշխատում, հիմա էլ դատավարություն է գնում, որը օբյեկտիվ չէ, դատավորներն էլ ուղղորդված են»,- նշեց զոհվածի պապը։

Պապը նշեց, որ մինչ այս եղած վարկածներին չեն հավատում, քանի որ արժանահավատ չէ, հակասություններ կա։

«Դա արդեն փաստ է, որ մեր երեխաներին թունավորել են,  նոր՝ վառել»,- ասաց նա

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ                                    

--00—ԼՀ