Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

լ;.

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ պսակադրված զույգերն ու մկրտված երեխաները Տավուշում են՝ Կիրանցում։

Երիտասարդ ընտանիքները գալիս են այստեղ՝ իրենց աջակցությունը հայտնելու հանուն Տավուշի և ընդդեմ միակողմանի զիջումների պայքարին և այդ պայքարն առաջնորդող Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Գիտակցումը մեկն է․ «Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»։

Բագրատ Սրբազանը վերահաստատում է․ «Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»։

--00—ԼՀ