ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

դդ

 

ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ մանրամասներ հայտնելով ԵՄ դեսպանի հետ հանդիպումից․ 

«Հանդիպել եմ ՀՀ-ոմ ԵՄ դեսպանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել եմ՝

— ՀՀ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացման հիմնահարցերը։

— Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքի իրացման ԵՄ հանձնառությունը։

— Հայաստանում քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, բռնաճնշումների ողջ փաստակազմը»։ 

--00—ՍՊ