Մարդը թունավորվել է մեր երկրում, որի պատասխանատուն կառավարությունում գտնվող մարդիկ են. Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Այս շարժումը իրականում նոր բնույթ է ստանում, ֆիլտրվում է։ Այդ մասին այսօր՝ Հանրապետության հրապարակում, ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ պետք է իրական հաշտություն լինի ժողովրդի միջև։

«Մարդը թունավորվել է մեր երկրում, որի պատասխանատուն կառավարությունում գտնվող մարդիկ են։ Հատուկ կերպով ատելություն, թշնամություն․․․ ամենավերջին խոսքերն են ասում ժողովրդի մասին։ Սա՛ չէ մեր պատկերացրած Հայաստանը։ Գիտեմ, որ ընկած էինք, բայց այսչափ՝ չէի պատկերացնում․ հենց սրա մասին է մեր շարժումը, որ մեր կյանքից վերանա ապիկար վիճակը, և իրական հաշտություն հաստատվի»։ 

 

Ավելին՝ տեսանյութում։ 



--00—ՍՊ