Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

photo_2024-05-10_17-01-27

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ` Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել են օկուպացված Շուշի: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից։

Նշվում է, որ վերջինները մասնակցել են Մամայա մզկիթի բացման, ինչպես նաև օկուպացված քաղաքում երրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը։

--00—ՅՄ