Չնայած Բաքուն Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ես կխոսեմ խաղաղությունից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Չնայած Ադրբեջանը սկսել է սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո, սակայն ես եկել եմ խոսելու խաղաղությունից։ Այդ մասին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։

Եվ այս ամենը կատարվում է չնայած այն բանին, որ մենք կարծես մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ», - ասել է նա։

Ըստ Փաշինյանի,  «դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ