Նաիրա Հովսեփյանն ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

photo_2024-05-02_11-05-55

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Դատական իշխանության տելեգրամ ալիքից։

Նշենք նաև, որ Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի   դատավոր։

--00—ՅՄ