Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

вв

  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին մայիսի 2–ին Թեհրանում հանդիպել են, քննարկել երկու երկրների միջև կապերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն։

Դեսպանը ԱԳ նախարարին ներկայացրել է Թեհրան-Բեյրութ հարաբերությունների ներկայիս իրավիճակը։

Նախարարն ընդգծել է Բեյրութի հետ կապերը խթանելու համար հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում:

--00—ՍՊ