Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դդ

Թուրքիան մտադիր չէ իր S-400 համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: 

CNN–ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ ՀՕՊ համակարգը Ուկրաինային փոխանցելու խնդրանք՝ նա ասել է. «Մենք չենք պատրաստվում որևէ մեկին փոխանցել մեր S-400 համակարգերը»:

--00—ՍՊ