Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է ՀՀ-ն վերածել «հակառուսական պլացդարմի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

photo_2024-05-02_17-01-29

Մինչ մեր երկիրը կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա, Արևմուտքը «ապակայունացնում» է իրավիճակը Վրաստանում ու Հայաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ «էթնիկական հարաբերությունների ցնցումը» ազդի Հյուսիսային Կովկասի և Ադրբեջանի վրա։ Նման նկրտումները «շատ վտանգավոր» են Ռուսաստանի Դաշնության համար։

«Կասկածից վեր է, որ նրանք ցանկանում են Վրաստանը խելամիտ ու զգուշավոր կուրսից շեղել կատաղի հակառուսականի։ Դրա համար օգտագործվում է ցանկացած պատճառ: Տվյալ դեպքում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այս առումով առաջնահերթության իրավունքը պատկանում է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն է, որ կտրականապես դեմ է Վրաստանում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում օտարերկրացիների մասին օրենքի ընդունմանը։

Դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից՝ ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերություններ է դրսևորում Ռուսաստանի հետ, ես շատ չէի հրճվի՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան: Այժմ կա տարբերակների մի ամբողջ շարք, թե ինչպես կարելի է Անդրկովկասը վերածել «հակառուսական պլացդարմի»։ Դա շատ վտանգավոր է՝ հաշվի առնելով Հյուսիսային Կովկասը՝ այնտեղ ազգամիջյան հարաբերությունները խարխլելու փորձի հնարավորությունը։ Սա ինչ-որ չափով հարկադրված վճար է այն բանի համար, որ մենք կռվում ենք Ուկրաինայում։ Մենք այսօր կենտրոնացած ենք այս ճակատի վրա։ Եվ, իհարկե, սա օգտագործում են՝ մեր սահմանների ողջ պարագծով մեզ օրինագծեր ներկայացնելու համար», - ասել է նա։

--00—ՅՄ