Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր․ տուժածներ կան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դ

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում օտարերկրյա զբոսաշրջիկներով, սաֆարիի համար նախատեսված երկու ջիպ է բախվել, գրում է Milliyet-ը։

Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 13 հանգստացողներ, որոնց թվում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բնակիչներ են:

Տուժածները հոսպիտալացվել են, զբոսաշրջիկներից մեկի կյանքին վտանգ է սպառնում։ Պարբերականի տվյալներով՝ վթարից առաջ ջիպերի ուղևորները ջրային ատրճանակներով կրակել են միմյանց վրա։



--00—ՍՊ