Կրակ է բռնկվելու, ոստիկանական ուժերով երկար չեն կարող ճնշել այս մեծ դժգոհությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Իշխանության վերջի սկիզբն է, կրակ է բռնկվելու, ժողովրդին ուժով երկար չեն կարող ճնշել, հասարակության բողոքը մեծ է և այն մի օր կպայթի։ Իշխանությունը դարձել է ֆաշիստական գեստապոյի մեթոդներով աշխատող, ինչը շատ քաղաքական կենտրոններ արդեն տեսնում են, ֆիքսում են և այն երկար չի կարող շարունակվել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ լեգիտիմությունը ՀՀ-ի անվտանգությունն է, քաղտեխնոլոգը նկատեց․ «Բլեֆ է, թե լեգիտիմությունն անվտանգություն է բերելու, առաջ էլ ասում էր՝ ժողովրդավարությունը անվտանգություն կբերի։ Այս ամենը ջուր ծեծոցի է, սեղանին ջուր թափող է, ուրիշ ոչինչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ