Թուրքիան այսօրվանից դադարեցնում է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ․ Իսրայելից պատասխանել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դդ

Թուրքիան այսօրվանից դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։ 

Ընդ որում, նշվում է, որ Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս քայլի մասին։ 

Հիշեցնենք՝ Թուրքիան դեռ անցած ամիս սահմանափակել էր արտահանումը Իսրայել՝ Գազայի պատերազմի պատճառով:

Իսրայելից պատասխանել են։ Մասնավորապես, արտգործնախարար Քոենը Էրդողանին մեղադրել է առևտրի դադարեցման պատճառով համաձայնագրերը խախտելու մեջ:

Նրա հայտարարության համաձայն՝ Իսրայելը փոխարինող կգտնի Թուրքիայի հետ առևտրային կապերին։

--00—ՍՊ