Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

գգ

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

«Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,- նշում են Կիպրոսի ԱԳՆ-ից։ 

--00—ՍՊ