Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

аа

Ավարտվեց Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» 1/2 եզրափակչի երկրորդ փուլի հանդիպումը, որում հանդիպեցին «Ռոստովը» և «Բալթիկան»։ Հյուրերը հաղթեցին 1-0 հաշվով։

Հանդիպման չորրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Բալթիկայի» հայ կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։

Այսպիսով, «Բալթիկան» դուրս է գալիս Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Նշենք, որ տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Խորեն Բայրամյանը՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։

 

Աղբյուրը՝ Armsport